5 պարզ քայլ, որոնք կօգնեն հաղթահարել առավոտյան հոգնածության զգացումը

Հավանաբար դուք նույնպես առավոտյան սուրճ եք խմում, քանի որ համարում եք, որ միայն այդպես կարող եք լիարժեք արթնանալ ու առույգանալ։ Սակայն պարզվում է, որ կան ավելի արդյունավետ միջոցներ՝ առավոտյան հոգնածությունից ազատվելու համար։

Ջուր

Առավոտյան 1 բաժակ ջուր խմելը ոչ միայն առողջ ապրելակարեպ վարողների համար է կարևոր։ Եթե ցանկանում եք հեշտությամբ արթնացնել օրգանիզմը, արթնանալուց հետո պարտադիր է ջուր խմեք։ Գիշերը քնած ժամանակ օրգանիզմը հեղուկ է կորցնում, ինչն էլ հանգեցնում է ջրազրկման, հոգնածության։ Որպեսզի ազատվեք այդ տհաճ ախտանիշներից, բավական է օրը սկսեք մեկ կամ երկու բաժակ ջրից։

Սառը ցնցուղ

Վաղուց հայտնի փաստ է, որ սառը ցնցուղից ավելի լավ առույգացնող ոչինչ չկա։ Սառը ջուրը ուղեղում ակտիվացնում է հատուկ մեխանիզմ, որի շնորհիվ մարդը դադարում է զգալ հոգնածություն։ Բացի այդ թեթև սթրեսը, որին օրգանիզմը ենթարկվում է սառը ցնցուղի ժամանակ, խթանում է նյութափոխանակությունը։

Մարզում

Առավոտյան ֆիզիկական ակտիվությունը օգնում է հագեցնել ուղեղը թթվածնով և բարձրացնել ուշադրության սևեռումը։ Կզգաք, որ թեթև մարզումներից հետո կբարձրանա ձեր տրամադրությունը և կլավանա ինքնազգացողությունը։

Երաժշտություն

Սիրելի երաժշտությունը զգալիորեն արագացնում է դոֆամին հորմոնի արտադրումը, որը անվանում են նաև ուրախության հորմոն։ Այս նյութը օգնում է առավոտյան արագ ազատվել քնկոտությունից և բարձրացնել օրգանիզմի տոնուսը։

Օգտակար նախաճաշ

Արդեն վաղուղ բոլորին է հայտնի, որ օրվա մեջ ամենակարևոր սնունդի ընդունումը նախաճաշն է, ու այն ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել։ Նախաճաշը պիտի պարունակի սպիտակուցներ կամ դանդաղ ածխաջրեր։

Չմոռանաք նաև 1 բաժակ նարինջի բնական հյութ խմել և բացել բոլոր վարագույրերը, որպեսզի արևի լույսը ներթափանցի ձեր տուն։

Like this post? Please share to your friends: