Ինչպես պատրաստել նռան կեղևի թեյ, որը օժտված կլինի մի շարք օգտակար հատկություններով

Հավանաբար գիտեք, որ նուռն ամենաօգտակար մրգերից մեկն է։ Առավել օգտակար է դրա կեղևը։ Եթե իմանաք, թե որքան շատ օգտակար հատկություններ ունի նռան կեղևը, այլևս երբեք այն աղբը չեք գցի։ 

Նռան կեղևի օգտակար հատկությունները

Կեղևը լավացնում է աշխատունակությունը, արյան շրջանառությունը, նվազեցնում է հոգնածությունը, բարձրացնում ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը։

Բացի այդ, այպիսի թեյը լավացնում է հիշողությունը։ Օրինակ, դրա հիման վրա պատրաստված թեյն օժտված է կոգնիտիվ հատկություններով։ Այն նաև օգնում է նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, կարգավորում է ճնշումը, լավացնում արյան մատակարարումը՝ դեպի սիրտը։

Նռան կեղևից փոշի

Նախքան նռան կեղևը կօգտագործեք սնունդի մեջ, չորացրեք այն ու աղացեք։ Ի դեպ, նման փոշի վաճառվում է առողջ սննդի մասնագիտացված խանութներում, բայց ձեր պատրաստածը մի քանի անգամ էժան կլինի։ Պարզապես մաքրեք նուռը, կեղևը չորացրեք արևի տակ կամ մարտկոցի վրա։ Երբ պնդանա, մանրացրեք բլենդերով։

Ինչպես պատրաստել բուժիչ թեյ

  • 5գ չորացրած կոճապղպեղ
  • 5 տերև թարմ անանուխ
  • 10մլ մեղր
  • 15գ նռան կեղևի փոշի

Խառնուրդի վրա լցնել տաք ջուր, բայց ոչ եռման, թրմել 10 րոպե։ Ավելացնել կիտրոն՝ ըստ ճաշակի, մատուցել։

Այս թեյը կարող եք օգտագործել և որպես պրոֆիլակտիկ, և որպես բուժիչ միջոց։ Այն վարկենապես կվերականգնի ձեր ուժերը՝ ծանր օրվանից հետո։

Like this post? Please share to your friends: