Ինչու է երեխան իրեն ամենից վատ մոր հետ պահում

Ում սիրում է երեխան, նա էլ ստանում է:

Խորհրդատվության ժամանակ ծնողների կողմից ամենահաճախ տրվող հարցը այսպես է հնչում. ինչու՞ է երեխաս իրեն  ամենից վատ ինձ հետ պահում: Նա իրեն գերազանց է պահում մանկապարտեզում: Ուսուցիչները և դայակները պնդում են, որ նրա հետ ոչ մի խնդիր չունեն: Եվ միայն մոր հետ՝ հիմնականում դա մորն է հասցեագրված, երեխան իրեն սարսափելի է պահում: Հաճախ ծնողները, հատկապես, եթե առաջին երեխան է, չեն հասկանում, թե բանն ինչումն է:

Շատ է տարածված այսպիսի միտում, որ եթե ինչ որ բան այն չէ, ուրեմն մեղավոր են ծնողները: Ես մայրն եմ, ինչ-որ բան սխալ եմ արել, դրա համար էլ երեխան իրեն այսքան բարդ է պահում:

Մանկա-ծնողական հարաբերություններում կա մի պարզ կանոն. երեխան իրեն ամենից վատ պահում է հենց նրա հետ, ում ամենաշատն է սիրում: Ում հետ ամենամտերիմ և վստահելի հարաբերությունների մեջ է: Եթե հենց ձեզ հետ է երեխան իրեն վատ պահում, ուրախացեք, դուք նրա համար ստեղծել եք վստահության բազային մակարդակ: Դա իսկապես մոր և երեխայի միջև առողջ հարաբերություններ են:

Եթե երեխան մոր ներկայությամբ իրեն շատ լավ է դրսևորում, կարծես ամենադաստիրակված երեխան է, իսկ դայակի կամ տատիկի հետ պահում է իրեն շատ վատ, այդ դեպքում պետք է ավելի զգոն լինել: Դա լինում է այն դեպքում, երբ երեխան գրեթե չի տեսնում մորը:

Կա այսպիսի բացատրություն. երեխան իրեն վատ է պահում մոր հետ, քանի որ կարող է ինքն իրեն թույլ տալ չվերահսկել էմոցիաներն ու վարքը, չնայած, որ ուրիշ մարդկանց հետ կառավարում է ինքն իրեն և դա անում է համակարգային կերպով: Սա առաջին պատճառն է:

Երկրորդ պատճառն այսպիսին է: Երեխան քամելյոն է: Մինչև վեց տարեկան երեխան լիարժեք քամելյոն է՝ էմոցիոնալ ռեակցիաների առումով: Մինչև նա փոքր է, կրկնօրինակում է մեծերին, հիմնականում կենցաղային հարցերում: Վարքային իմիտացիայի հենց այդ մակարդակն ենք մենք տեսնում և նույնիսկ կարող ենք ծիծաղել, երբ տեսնենք, որ երեխան ինչ-որ բան է իբր պատրաստել և ալյուրը թափել է հատակին:

Էմոցիոնալ իմիտացիայի մակարդակը սովորական ծնողը ավելի վատ է նկատում: Երբ երեխան իրեն սկսում է վատ պահել՝ մոր գալուն պես, իսկ մինչ այդ ուրիշ մեծի հետ լավ էր պահում, սա ավտոմատ քամելյոնության ամենաակնհայտ իլյուստրացիան է:

Ես վատ մայր եմ: 

Հենց որ ծնողները դադարեն մտածել, որ իրենք են մեղավոր դրանում, կբացվի հնարավորությունների և արձագանքի լայն ընտրանի: Տիպիկ ներքին տրամաբանություն է՝ ես վատ մայր եմ: Նաև այդ մտքերի առաջացմանը կարող է նպաստել տատիկը, ասելով, որ երեխան իր հետ շատ լավ է մնացել, զարմանալով բարձրաձայն, որ մորը տեսնելով, երեխան սկսեց արտասվել:

Շատ դեպքերում այդ էմոցիոնալ ալիքը պետք է ուղղակի բաց թողնել:

Լինում է այնպես, որ պարզապես պետք է հաշտվել նրա հետ, որ երեխայի վարքը անկառավարելի և անկախատեսելի է: Նաև պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մեծի հետ, ում հետ առնչվում է երեխան, գոյություն է ունենալու հաղորդակցման առանձնացված գիծ:

Եթե երեխան տատիկի հետ ուրիշ ձայնով և ինտոնացիայով է խոսում, և նույնիսկ, հրամաններ է տալիս նրան, նշանակում է, որ տատիկի համար դա նորմալ է, նա ինքն է թույլ տալիս, նրանց մոտ զարգանում է ներդաշնակ պատմություն:

Եկատերինա Բուրմիստրովա, մանկական հոգեբան, 11 երեխաների մայր

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: