Պատրաստվում ենք Զատիկին. ինչպես հավկիթի վրա նման նախշեր ստանալ

Արդեն գարուն է, հաջորդ ամիս նշելու ենք լուսավոր տոն Սուրբ Զատիկը: Եթե ուզում եք այն իսկապես գեղեցիկ դիմավորել, այլ ոչ թե սովորկան ներկած հավկիթներով, ապա ուշադրություն դարձրեք այս հրաշալի մտահղացմանը: Ոչ մի բարդ բան ձեզանից չի պահանջվի, իսկ արդյունքում կստանաք յուրօրինակ ներկված հավկիթներ:

Սա կստացվի նույնիսկ նրանց մոտ, ովքեր առաջին անգամ են անցնում գործի:

Բացի եփած սպիտակ հավկիթներից նաև անհրաժեշտ է.

  • կրախմալ
  • ջուր
  • նկարով անձեռոցիկ
  • վրձին
  • սննդային ներկեր՝ ոսկեգույն և արծաթագույն

Հաջորդիվ գործողությունների ալգորիթմը.

  • Ընտրելով գեղեցիկ մանր նկարներով անձեռոցիկ՝ առանձնացնում ենք ներքևի երկու շերտերը;
  • կտրում ենք նկարի անհրաժեշտ հատվածը;
  • վրձինը թաթախում ենք ջրի մեջ և դրա օգնությամբ նկարը քսում ենք հավկիթի վրա;
  • պետք է շատ զգույշ հարթեցնել;
  • խառնեք 40մլ ջուր և մի քիչ ցանկացած կրախմալ, թաքացրեք խառնուրդը՝ անդադար խառնելով այն;
  • ստացված սոսինձը քսեք հավկիթի վրա և թողեք, որ չորանա;
  • 15 րոպեից քսեք դեկորատիվ շերտը՝ կրախմալային զանգվածի մեջ ներկ ավելացնելով;
  • հավկիթները չորացրեք ցանցի վրա:

Ստացվում են իսկական գլուխգործոցներ, որոնք կարելի է նվիրել նաև մտերիմներին և իհարկե, զարդարել տոնական սեղանը:

Like this post? Please share to your friends: