Նա թեյի խոտ լցրեց ափսեի մեջ և դրեց հատակին․․․ նման արդյունքն անսպասելի էր․․․

Սովորական թեյի խոտը կարելի է օգտագործել ոչ միայն անուշաբույր ըմպելիք պատրաստելու համար։ Սա անհավանական օգտակար մթերք է և կարող է լուծել կենցաղային մի քանի խնդիրներ։

Ահա թե ինչպես կարող եք օգտագործել թեյի խոտը կենցաղում

Սա հիանալի ծուղակ է խավարասերների համար։ Դրա համար 1ճ․գ․ թեյին ավելացրեք 1 բաժակ եռման ջուր և թրմեք 5 րոպե։ Ավելացրեք եփած դեղնուց, մի քիչ բորաթթու, շաքարավազ և ալյուր։ Խառնուրդից գնդիկներ պատրաստեք և դրեք այն վայրերում, որտեղ նկատում եք խավարասերների կուտակումներ։ Կարևոր է, որ գնդիկները հասանելի չլինեն երեխաների և կենդանիների համար․ այդ դեպքում և անվտանգություն կապահովեք, և մոտակա ժամանակներում կազատվեք խավարասերներից։

Заварку — не только в чай! Советы хозяйкам

Կանաչ թեյը կարող է պայքարել ցեցի դեմ։ Դրա համար դարակների մեջ թարմ անուշահոտ թեյ դրեք՝ փոքր ափսեի մեջ լցրած։ Ցեցին դուր չի գա հոտը, և այն դարակում երկար չի մնա։

Թեյի թուրմը վերադարձնում է փայտե արտադրանքների փայլն ու երանգը։ Դա կարող է լինել փայտե հատակ, պարկետ, կահույք։ Սկզբում լվանում են մակերեսը, սակայն թույլ չեն տալիս չորանալ․ անմիջապես պետք է մաքրել թուրմի մեջ թրջած փափուկ կտորով։ Իսկ թուրմը պատրաստելու համար 0,5  լիքը ճ․գ․ խոտին ավելացնում են 1լ եռման ջուր և թրմում 5 րոպե։ Այնուհետև միացնում են 2լ ջուր և լուծույթը պատրաստ է։ Կարևոր է այս դեպքում օգտագործել սև, այլ ոչ թե կանաչ թեյ։

Аллергический конъюнктивит у ребенка - симптомы и методы лечения!

Հայտնի է նաև թեյի ներկող հատկությունների մասին։ Լուծույթով կարող եք թարմացնել բամբակե և բրդե արտադրանքի երանգը։ Դրա համար պետք է պատրաստել թուրմ․ 2ճ․գ․ թեյին ավելացնել 1լ եռման ջուր, դնել կրակին և լցնել 2թ․գ․ աղ։ Եփել 3-5 րոպե, մեջը դնել ներկման կարիք ունեցող իրը։ 10-15 րոպե անց հանել և քացախ ավելացնելով՝ լվանալ սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: