Կենցաղային սարքերի մեծ մասը, որոնք կան մեր տանը, կապված են ջրի աղբյուրի հետ, այդ իսկ պատճառով կա վտանգ, որ կարող է ջրի արտահոսք լինել։
Խոնավությունը մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քանի որ հանդիսանում է սնկերի և բորբոսի առաջացման համար հիմք։
Բորբոսը բազմանում է խոնավ, գոլ միջավայրում։ Դրա միկրոկոպիկ անցքերը տեղաշարժվում են օդի մեջ և ամրանում տարբեր նյութերին և կառուցվածքներին, անդադար բազմանում են։
Բորբոսը կարող է լինել ալերգեն, այսինքն հանգեցնել ալերգիաների և այլ ախտանիշների ի հայտ գալու։
Մարդիկ, ովքեր ենթարկվում են բորբոսի ազդեցությանը, հաճախ չգիտեն այդ մասին։ Այս ախտանիշների մասին իմանալը պարտադիր է․
- գլխացավեր
- բերանում մետաղական համ
- հիշողության հետ կապված խնդիրներ
- վերջույթների թմրածություն և ծակծկոց
- մկանայաին սպազմեր՝ առանց բորբոքային արթրիտի
- քաշի ավելացում՝ առանց ակնհայտ պատճառի
- չափից ավել ծարավի զգացում
- գլխապտույտներ
- ստատիկ շոկեր
- աչքերի կարմրածություն կամ տեսողության վատացում
- հազ, հևոց, թթվածնային քաղց
- գիշերվա ընթացքում ուժեղացած քրտնարտադրություն
Լոգասենյակի պատերի վրա կամ այլ տեղերում բորբոսի առկայությունը, որտեղ ջուր է կուտակվում, նորմալ երևույթ է, պարզապես դրանից պետք է ազատվել։ Իսկ ահա եթե բորբոսի աճ եք նկատել սենյակներում, որտեղ չկա ջրի աղբյուր, ակնհայտ նշան է, որ խողովակների հետ կապված խնդիր կա, որն էլ բորբոսի համար անթերի միջավայր է տեղծել։
Ստուգեք սանտեխնիկան և որքան հնարավոր է շուտ ազատվեք բորբոսից՝ առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը