Ինչպես հեշտությամբ մաքրել ջեռոցի այրվածքը

Կա բավականին հեշտ միջոց՝ ջեռոցի ներսի մակերևույթը մաքրելու համար:

Անհրաժեշտ է.

  • աման լվանալու հեղուկ՝ 1/4 բաժակ
  • ջրածնի պերօքսիդ՝ 1/4 բաժակ
  • քացախ՝ 1 ճ.գ.
  • կիտրոնի կեղև
  • սպունգ
  • թղթե անձեռոցիկ

Բացեք ջեռոցը, հանեք բոլոր թավաներն ու ցանցերը: Ջեռոցի ներսը լվացեք թաց սպունգով:

Խառնեք վերը նշված բաղադրիչները և ստացված խառնուրդով մշակեք ջեռոցի ներսը: Լվացեք նաև դռնակը և փակեք այն: Ցանկալի է թողնել 4 ժամ:

Երբ անցնի 4 ժամ, նույն խառնուրդով կրկին լվացեք ջեռոցը: Պարզաջրեք այն մաքուր ջրով: Հետո չորացրեք թղթե անձեռոցիկների օգնությամբ:

Նշված խառնուրդով կարելի է մաքրել նաև գազօջախը:

Like this post? Please share to your friends: