charset="UTF-8"> Որո՞նք են այն երազները, որ չի կարելի անտեսել

Որո՞նք են այն երազները, որ չի կարելի անտեսել

Կան երազներ, որոնք պետք  է չանտեսել

  1. Ատամների կոտրվելը կամ ընկնելը

Նման երազները խոսում են այն մասին, որ համարձակության ու ինքնավստահության պակաս ունեք: Ատամները հեղինակության ու ուժի սիմվոլն են, իսկ կորցնել ատամները նշանակում է կորցնել այդ հատկանիշները:

  1. Թռչելը

Թռիչքը երազում ազատություն է խորհրդանշում: Դուք վերջապես ազատվել եք մարդկանցից կամ հանգամանքներից, որոնք ձեզ զրկում էին  ազատությունից: Սակայն նման երազը կարող է ձեզ հուշել նաև այն մասին, որ կորցրել եք սեփական կյանքի վերահսկողությունը:

  1. Քննություն հանձնելը

Եթե երազում քննություն եք հանձնում, ապա նշանակում է, որ կենտրոնացած եք որևէ հարցի վրա: Եթե չեք կարողանում պատասխանել հարցերին, ապա շատ եք սիրում ինքնաքննադատությամբ զբաղվել: Քննության թեման կամ առարկան, որից քննություն եք հանձնում, կարող է մատնանշել ոլորտը, որին վերաբերում է երազը:

  1. Ընկնելը

Դուք վախենում եք կորուստներից կամ ձեր կյանքում կան արժեքներ, որոնք չեք ցանկանում կորցնել: Վախենում եք ձեզ խոստովանել ձեր զգացմունքների մասին:

  1. Մահանալը

Եթե երազում մահացել եք, ապա լավ նշան է, քանի որ այն խոսում է ձեր ներքին փոփոխությունների մասին: Եկել է ժամանակը գլոբալ փոփոխությունների համար:

  1. Փախուստը

Եթե երազում փորձում եք փախչել մեկից կամ ձեզ վրա հարձակվում են, ապա այս երազը խոսում է խնդիրների մասին, որոնց մասին վախենում եք խոստովանել ինքներդ ձեզ: Երազում կենդանիների առկայությունը խոսում է ձեր բնավորության այն ասպեկտների մասին, որոնցից ինքներդ եք վախենում: Նման երազները կարող են հուշել այն մասին, որ ձեզ դժվար որոշում է սպասվում ընդունել:

 

Like this post? Please share to your friends: