«Փաշինյանի կառավարությունը 7 ամսվա ընթացքում մատը մատին չտվեց, որ այս գործարանն աշխատի». Շարմազանով

Լոռու մարզի ընտրատարածքում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդրին. «Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը:

Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձև զարգացում չկա, այլև եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:

Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքականությունը:

Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում դեռևս կան»:

Աղբյուր՝ Մամուլ.am
Like this post? Please share to your friends: