charset="UTF-8"> Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց կամ Չի կարելի գիշերը նայել հայելու մեջ… անիմաստ սնահավտություններ…

Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց կամ Չի կարելի գիշերը նայել հայելու մեջ… անիմաստ սնահավտություններ…

Չի կրելի գիշերը նայել հայելու մեջ: Հավատալիքի համաձայն, դա կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ:

Հոգեկան խանգարում ավելի շուտ կարող ես առավոտյան ստանալ, երբ քեզ նոր քնից արթնացած տեսնում ես հայելու մեջ))

Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը, նաև նախապես շնորհավորել:

Իսկ իմաստը ո՞րն է նախօրոք նշելու կամ շնորհավորելու:

Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում:

Истинно русская порода: что нужно знать об уходе за сибирской кошкой - РИА Новости, 08.09.2021

Իսկ շներին խփել կարելի՞ է. անհեթեթություն:

Չի կարելի կեղտոտ սպասքը թողնել գիշերը, ֆինանսական անհաջողություն կլինի, անկոչ և ոչ ցանկալի հյուրեր կունենաք:

Ո՛չ, ուղղակի առավոտյան սրտխառնոց կունանաք խոհանոցի տեսքից:

Չի կարելի սրբիչով խփել, ֆինանսական կորուստներ կարող են լինել:

Այո՛, սա շատ ճիշտ է, կարող է սրբիչը պատռվել, և ստիպված կլինեք նորը գնել. ահա քեզ ֆինանասական կորուստ:

Չի կարելի ձուն սեղանին կոտրել, ժողովրդական հավատալիքի համաձայն, մարդը կոտրում է իր ճակատագիրը, իր երջանկությունը:

Փաստորեն ճակատագիրն ու երջանկությունը ձվի մեջ է՞ին. Աստված իմ, ես այն կոտրել եմ))

Չի կարելի դատարկ շիշը թողնել սեղանի վրա. աղքատություն է բերում:

Դե դատարկ շիշն ինքնին արդեն աղքատություն է 

Չի կարելի պայուսակը սեղանի վրա դնել, ընտանեկան վեճեր կլինեն:

Այո՛, եթե Ձեր ամուսինը էթիկայի հանձնաժողովից է, ապա ձեր տանը շատ մեծ վեճ կծագի. հարցը կարող է անգամ բաժանության հասնել:

Չի կարելի դանակը սեղանին թողնել, ընտանիքում վեճեր կծագեն, սեղանին մոռացված դանակը  բացասական էներգիա է տարածում և հիվանություններն ու անհաջողություններն անպակաս կլինեն:

Իսկ ինչու՞ է պետք առհասարակ դանակը սեղանին թողնել, եթե հետին մտքեր չունես 

Չի կարելի սեղանը ձեռքով մաքրել, աղքատություն է բերում:

Ձեռքո՞վ. Աստված իմ, երանի սա կարդացած չլինեի:

Չի կարելի բարձի վրա նստել, Ճակատագիրը երես կթեքի:

Пин на доске Разное

Բարձի վրա գլուխն են դնում, ոչ թե՝ նստատեղը. իսկ դրանք հաճախ տարբեր բաներ են 

Չի կարելի սեղանին նստել, լուրջ հիվանություններ կլինեն, աղքատություն կլինի:

Եթե իհարկե դուք կատու չեք. միայն այս դեպքում վերը նշվածը ձեզ չի սպառնում:

Չի կարելի համբուրել աչքերը, առողջական խնդիրներ կծագեն:

Ըմմմ… միայն աչքե՞րը))

Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց:

Դե, ի՞նչ, իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին:

Like this post? Please share to your friends: