charset="UTF-8"> Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին՝ քաղաքացիների խնդրանքով... մնացածը՝ Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո

Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին՝ քաղաքացիների խնդրանքով… մնացածը՝ Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: 1 человек

ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ՝ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
( քաղաքացիների խնդրանքով )

Արդեն երկու օր է բազմաթիվ նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից, որոնք ցանկանում են որպեսզի իմ կարծիքը հայտնեմ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին:
Չգիտեմ որքանով է կարևոր իմ կարծիքը այս հարցում, բայց նաև մարդկանց անպատասխան թողնելը դեմ է իմ սկզբունքներին:
Մինչև Վահե Ղազարյանի մասին գրելը, ցանկանում եմ որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան հետևյալի մասին:
Ոստիկանությունը այն ժամանակ է արդյունավետ, ժողովրդի լեզվով ասած ԴՈՒԽՈՎ աշխատում, երբ վստահ է, որ իր ոստիկանապետը կանգնած է իր թիկունքին, որ չի երկնչում այլ ուժային կառույցներից, այլ կերպ ասած տեր է իր ոստիկանին, եթե իհարկե վերջինս կոպտորեն չի խախտել օրենքը:
Հենց այս համատեքստում էլ պատմեմ մի պատմություն Վահե Ղազարյանի մասին:
Նրա հետ հանդիպել եմ 2015թ-ին, երբ վերջինս Իջևանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր:
Սերժի իշխանությունը, հարուցել էր հերթական շինծու քրեական գործը, որի քննությունը հանձնարարվել էր ՀՔԾ-ին և վերահսկվում էր պատվերով գործերի կնքահայր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից:
Ըստ վերևի ցուցումի, Իջևանի ոստիկանությունից պետք է դատապարտվեին մինիմում չորս օպերլիազոր, ոստիկանության և քրեականի պետերը:
Սարքած գործը վերաբերվում էր 2011 թ-ին և կոնկրետ Վահե Ղազարյանի հետ ոչ մի առնչություն չուներ, բայց վերաբերվում էր իր ենթականերին՝ օպերլիազորներին:
Որպեսզի պարզ լինի նյութը, հիշեցնեմ, այդ տարիներին, ոչ մի համակարգի աշխատող չէր համարձակվում ընդվզել ՀՔԾ-ի դեմ, այլ կերպ ասած եթե ՀՔԾ-ն որոշել էր մարդ դատեր ոստիկանությունից, ապա ղեկավարությունը հեզաճկուն հանձնում էր իր աշխատակիցներին և բացարձակապես կապ չուներ, մեղավոր է այդ աշխատակիցը թե ոչ:
Այդ ժամանակ Իջևանի Ոստիկանապետի և քրեական հետախուզության պետի պաշտպանությունը ստանձնեց Սուսաննա Սարգսյանը և մենք ակամայից ներգրավվեցինք դրա մեջ:
Անկեղծ զարմացա, որ մեկ օր անց մեզ այցելեց Վահե Ղազարյանը և ամբողջ քրեական գործի ընթացքում միայնակ չթողեց իր ենթակա օպերլիազորներին:
Ըստ լուրերի այդ ընթացքում նա նույնպես ենթարկվել էր ճնշումների, բայց փաստորեն չէր նահանջել:
Ինչև է, համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ՀՔԾ-ի ճանկերից ազատել սկզբում չորս օպերլիազորի, իսկ հետագայում էլ մեղադրանքի վերակավորմամբ ազատության մեջ հայտնվեցին նաև ոստիկանապետը և քրեական հետախուզության պետը:
Ամփոփեմ ՝
Եթե Վահե Ղազարյանի իր ենթականերին տեր լինելու, միայնակ չթողնելու բնավորության այս գիծը մնացել է նույնը, որում ես անձամբ չեմ կասկածում, ապա նրա ղեկավարած ոստիկանությունը կաշխատի արդյունավետ, այլ կերպ ասած ԴՈՒԽՈՎ:
Ինչն էլ որ անհրաժեշտ է մեր հասարակությանը:
Դե իսկ մնացածը Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո:
Առողջություն բոլորիս և Աստված պահապան:

Արտակ Գալստյան

ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ՝ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ( քաղաքացիների խնդրանքով )Արդեն երկու օր է բազմաթիվ նամակներ եմ ստանում մեր…

Опубликовано Artak Galstyan / Արտակ Գալստյան Среда, 10 июня 2020 г.

Like this post? Please share to your friends: