Նա լիարժեք ընտանիք ուներ՝ մայր, հայր և երկու քույր։ Մի ակնթարթում ամեն ինչ փլուզվեց բոլորի համար

Հոգու ճիչ։ Արդյ՞ոք հնարավոր է գտնել մտերիմներին, ովքեր կորել են։ Այս պատմությունը իրական կյանքից է։ Իմ հոր կյանքից։

Նա լիարժեք ընտանիք ուներ՝ մայր, հայր և երկու քույր։ Մի ակնթարթում ամեն ինչ փլուզվեց բոլորի համար։

Հայրը հարբած ժամանակ  հերթական անգամ ծեծեց մորը։ Եվ այս անգամ չդիմանալով հարվածներին՝ խեղճը մահացավ։ Հայրը անհետացավ։ Այդ պահին նրանք 5, 3 և 1,5 տարեկան էին։

Սաշային մի աներեխա ընտանիք վերցրեց։ Բոլորին չկարողացան վերցնել, քանի որ դժվար ժամանակներ էին։ Բայց տղան ոչինչի կարիք չուներ։ Նոր ծնողները ոչինչ չէին խնայում նրա համար։

Քույրերը հայտնվեցին մանկատանը, որտեղ սկզբի ժամանակները նրանց այցելում էր տատիկը։ Իսկ մի անգամ էլ, երբ եկավ նրանց մոտ, երեխաներին որդեգրել էին։ Երկու զինվորական ընկերներ էին, այդպես էին արել, որ քույրերը հետագայում կապ պահպանեն։

Այդ պահից էլ կապը ընդատվում է։ Հետո մահանում է տատիկը։ Սաշան մեծանում, բանակում ծառայում և ամուսնանում է։

Հետո ծնվել եմ ես։

Ամբողջ պատմությունը իմացա միայն ծնողներիս բաժանվելուց հետո, երբ 15 տարեկան էի։ Տատիկս պատմեց։

Իսկ ես նստած նայում էի, թե ինչպես է նա արտասվում և չէի կարողանում հասկանալ պատճառը։ Ինչու է նա պատմելիս արտասվում։

-Իսկ հիմա ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կվերաբերվես ինձ, երբ գիտես, որ քո հարազատ տատիկը չեմ։

Ես չէի հասկանում, ինչու է նա այդպես մտածում։ Նա մանկությունից մինչ հիմա էլ մնացել է իմ ամենամտերիմ մարդը։

Տատիկիս հետ միասին, նրա պատմածին համաձայն սկսեցի բարեկամներիս որոնումները։

Գրել եմ շատ-շատ տեղեր, սակայն չհաջողվեց գտնել նրանց։ Այդպես էլ կորեց մի ընտանիքի ուղի։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: