charset="UTF-8"> Թոռնիկս իմ ամանորյա սեղանը «մայոնեզի շքերթ» անվանեց ու ոչինչ չկերավ… Թե ով է նման խրատներ տալիս նրան…

Թոռնիկս իմ ամանորյա սեղանը «մայոնեզի շքերթ» անվանեց ու ոչինչ չկերավ… Թե ով է նման խրատներ տալիս նրան…

Ես գիտեմ, որ վերջին տարիներին հաճախ են քննադատում մայոնեզի օգտագործումը: Բայց ինչու՞: Ի՞նչն այն չէ: Նախկինում բոլորն ուտում էին այն, այս ինչ նորաձևություն է: Ընդ որում մայոնեզն ինչպես արտադրում էին մեծ քանակությամբ, այդպես էլ շարունակում են արտադրել: Ու ինձ մոտ մի հարց է ծագում. մի՞թե բոլորը սկսել են այն գաղտնի ուտել:

Այս տարի ամանորյա սեղանի համար 5 տեսակի աղցան էի պատրաստել ու բոլորի մեջ էլ մայոնեզ էի լցրել: Չէ որ այդպես համեղ է, բոլորն էլ սիրում են: Ու սա երբեք չի փոխվի: Կարծում եմ, որ մայոնեզով աղցան ոչ միայն ես եմ պատրաստում:

Ու տեղի ունեցավ հետևյալը: Թոռնուհիս 14 տարեկան է, ու քանի որ որդուս ընտանիքն ինձ հետ չի ապրում, այնքան էլ լավ չգիտեմ, թե նրանք կոնկրետ ինչ են սիրում: Հիմա հարսս հղի է, ու որպեսզի շատ չչարչարվի, իսկ ես ու ամուսինս միայնակ չմնանք, նրանց մեր տուն հրավիրեցինք՝ Նոր Տարին միասին դիմավորելու:

Բոլորս էլ ուրախ էինք այդ առիթով. հարսս հանգստացավ, իսկ ես էլ հաճույքով տարատեսակ ուտեստներ պատրաստեցի հարազատներիս համար: Նշեմ, որ երբևէ ոչ մեկ չի դժգոհել իմ պատրաստածից, ինձ մոտ դա իսկպես հրաշալի է ստացվում:

Ուշադրություն դարձրեցի, որ Միլենան ոչինչ չի ուտում: Ափսեի մեջ միայն միրգ ու երշիկ էր դրել, ու զզվանքով հանում էր երշիկի մեջի յուղի կտորները: Երբ ամուսինս հետաքրքրվեց, թե նա ինչու ոչ մի բանից չի օգտվում, աղջիկը պատասխանեց.

Իբր սեղան եք սարքել: Սա մայոնեզի շքերթ է, ոչ թե ուտելիք:

Советские новогодние блюда, которые раньше готовили к столу, а в наши дни о них практически позабыли

Այնքան վիրավորական էր: Համոզված եմ, որ հարսս նրան խրատներ չի տվել, քանի որ ինքը հաճույքով ուտում էր ամեն ինչ:

Կարծում եմ, ծնողները լուրջ բաց թողումներ ունեն դստեր դստիրակության հարցում…

Նյութը պատրաստեց arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: