charset="UTF-8"> «Երբ նայում ենք հայկական դիրքերին, տեսնում ենք, թե ինչ ողբալի վիճակում են». Ալիև

«Երբ նայում ենք հայկական դիրքերին, տեսնում ենք, թե ինչ ողբալի վիճակում են». Ալիև

«Երբ նայում ենք հայկական դիրքերին, տեսնում ենք, թե ինչ ողբալի վիճակում են». Ալիև

«Այսօր, երբ մենք նայում ենք հայկական դիրքերին, տեսնում ենք, թե ինչ ողբալի վիճակում են դրանք»,- այս մասին ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը, թեեւ 100 տոկոսանոց երաշխիք չէ, ամեն դեպքում զգալի չափով նվազագույնի է հասցնում պատերազմի վտանգը։ Թեեւ մենք պետք է նաեւ իմանանանք, որ ցանկացած հաշտության պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր դառնալ։ Անկախ նրանից՝ կստորագրվի, թե ոչ, ինչպես ասացի, մենք պետք է անընդհատ մեծացնենք մեր ռազմական հզորությունը։

Իսկ հայկական կողմը դեռ տատանվում է։ Սա վկայում է այն մասին, որ պաշտոնական շրջանակներն այս հարցում դեռ իրենց կարծիքը չեն ձեւավորել։ Նրանք մի կողմից հասկանում են, որ խաղաղության պայմանագրի բացակայության եւ ուժեղ Ադրբեջանի առկայության դեպքում իրենք մտահոգություններ կունենան։ Մյուս կողմից, հասկանում են, որ եթե խաղաղ պայմանագիր է կնքվում, ապա այն պետք է անպայման դրույթ պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, եւ իրենք պետք է պատրաստ լինեն դրան։

Ինչպես ասում են՝ երկու քարի արանքում են մնացել։ Բայց նրանք պետք է ընտրություն կատարեն, ճիշտ ընտրություն կատարեն։ Պարտադիր չէ, որ մեր բարեհաճ վերաբերմունքը հավերժ մնա, եւ այդ առաջարկները հավերժ սեղանին կմնան։ Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։

Մենք դրա համար հարյուրապատիկ ավելի շատ պատճառներ ունենք։ Որովհետեւ բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվել է մեզանից եւ միացվել է Հայաստանին։

Նույնպես եւ Գեյչան։ Էրիվան քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին։ Այսինքն՝ մենք, ինչպես ասում են, շատ գործոններ ունենք, որպեսզի չճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Բայց, չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների հարաբերությունների կարգավորման, մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ նույնը կլինի նաեւ վեց ամիս հետո։ Չեն ուզում, դե, թող չլինի։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Ալիեւը:

Like this post? Please share to your friends: