Ես նյարդակենսաբան եմ, ամբողջ կյանքս ուսումնասիրում եմ մարդու ուղեղը։ Կա միայն 4 բան, որոնք անհրաժեշտ են երջանկության համար

Հավատացեք գիտությանը, այլ ոչ թե աստղաբաններին։

Համացանցում կան բազմաթիվ խորհուրդներ՝ թե ինչպես հասնել երջանկության, այն մարդկանց կողմից, ովքեր չեն էլ հասկանում, ինչ են խոսում։ Մի հավատացեք նրանց։

Մեզ նույնպես պետք չէ հավատալ։ Ավելի լավ է հավատացեք նյարդակենսաբաններին։ Նրանք ամբողջ օրը ուսումնասիրում են ձեր գլխում եղած գորշ նյութը և բոլորից լավ գիտեն, թե ինչ է հարկավոր, որպիսի երջանկանաք։

Ամերիկացի նյարդակենսաբան Ալեքս Կորբսը կիսվում է  այդ հարցի վերաբերյալ իր մտքերով։

1․Գլխավոր հարց

Եթե դուք ընկճված եք, ինքներդ ձեզ մի կարևոր հարց տվեք․

-Ինչի՞ համար եմ շնորհակալ ճակատագրիս։

Շնորհակալ լինելու զգացումը կենսաբանական ազդեցություն է ունենում ուղեղի վրա։

 

2․ Բարձրաձայնեք ձեր բացասական զգացմունքները

Ձեզ վատ ե՞ք զգում։ Որոշեք ձեր վիճակի սահմանումը։

Ինչ է դա․ տագնա՞պ, տխրությու՞ն․․․

Դա բավարար է, որ ձեզ ավելի լավ զգաք։ Եթե կարծում եք, որ հիմարություն է, հավատացեք, ձեր ուղեղը այլ կերպ է համարում։

 

3․ Կայացրեք որոշում

Ձեզ մոտ հաստատ եղել է, որ ինչ-որ որոշում եք կայացրել և հետո թեթևացում եք զգացել։ Դա պատահականություն չէ։

Նյարդակենսաբանությունը ցույց է տալիս, որ որոշումներ ընդունելը նվազեցնում է անհանգստությունն ու տագնապի զգացումը, նաև օգնում է լուծել խնդիրները։

4․Հպվեք մարդկանց

Մի հետազոտության մեջ մասնակիցները գնդակը միմյանց գցելու համակարգչային խաղ էին խաղում։ Մի մասնակիցը գցում էր գնդակը, իսկ մյուսը՝ վերադարձնում այն։ Իրականում մարդ կար համակարգչի միայն մի կողմում, գնդակը համակարգիչն էր վերադարձնում։

Բայց մասնակիցներին ասել էին, որ մարդիկ են ուղարկում գնդակը։ Եվ ի՞նչ էր տեղի ունենում, երբ «այդ ուրիշ մարդիկ» հրաժարվում էին վերադարձնել գնդակը։

Մասնակցի ուղեղը նույն կերպ էր արձագանքում, ինչպես որ ֆիզիկական ցավի դեպքում։ Այսինքն մերժումը մեր ուղեղը ընկալում է նույն կերպ, ինչպես և ոտքի կոտրվածքը։

 

Հ․Գ․ Կիսվեք այս օգտակար խորհուրդներով ձեր ընկերների հետ։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: