Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը

Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները: Վեց գրքից բաղկացած գեղեցիկ հավաքածուն առաջին անգամ ընթերցողին կներկայացվի դեկտեմբերի 8-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն հայ ընթերցողին
են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:
Գրքերը թարգմանել են Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը,
Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

Բոլորին հայտնի է՝ Շերլոք Հոլմսը ֆենոմեն է գրական աշխարհում: Իր գոյության սկզբից ի վեր նա հատել է իրականության ու հորինվածքի սահմանը: Լոնդոնցի ընթերցողի համար ամեն ինչ շատ բնական էր. Հոլմսն իր ժամանակակիցն էր, ապրում էր նույն քաղաքում, քայլում նույն փողոցներով, կարդում նույն թերթերը, իսկ նրա ընկեր Ուոթսոնը, երբեմն պատմվածքներ գրելով, պատմում էր իրենց արկածների մասին: Ստեղծված լինելով 19-րդ դարի վերջի Անգլիայում՝ մենակյաց խուզարկուի կերպարը շարունակում է «ապրել» մինչև մեր օրերը:

Աղբյուր՝ Մամուլ.am

Like this post? Please share to your friends: