Այս շան նկարը վարկենապես տարածվեց ողջ համացանցում։ Մեկ օրից նրա կյաքնը լիովին փոխվեց

Այս շան նկարը շատ արագ տարածվեց համացանցում։ Եվ արդեն մեկ օրից նրա կյանքը լիովին փոխվեց։

Ի՞նչ ենք տեսնում այս լուսանկարի վրա։ Նախ և առաջ՝ անտուն կենդանու տխրություն և խորը հիասթափություն։ Լուսանկարը շատ արագ դարձավ վիրուսային, այն տեսան միլիոնավոր մարդիկ՝ մեր մոլորակի տարբեր անկյուններից։

Կենդանիների որոշ կացարանների ներքին կանոններին համաձայն, այն կենդանիներին, որոնց երկար ժամանակ ոչ ոք չի վերցնում․․․քնեցնում են․․․ Դրա համար կամավորական կազմակերպությունների անդամները մի խորամանկության են դիմում․ նրանք նկարում են անտուն կենդանիներին և տարածում են համացանցում։ Այդ մեթոդի օգնությամբ նրանք մի շան կյանք չէ, որ փրկել են։

Այս շունը, որ լուսանկարից մեզ նայում է վախեցած և տխուր աչքերով, երկար ժամանակ ապրել է կացարանում։ Երբ նրա նկարը հայտնվեց համացանցում, արդեն իսկ հաջորդ օրը կամավորները սկսեցին բազմաթիվ զանգեր և նամակներ ստանալ այն մասին, որ ուզում են վերցնել շանը։ Այդպես դժբախտ և մահվան դատապարտված շունը գտավ սիրող և պատասխանատու ընտանիք։ Ուզում ենք հավատալ, որ նա այլևս երբեք չի հայտնվի փողոցում։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: