Խակասիայում մայրը ծանր վիրավորում է հասցրել հարազատ 5 ամսական երեխային: Խանդի հողի վրա ամուսնու հետ վիճելուց հետո կինը որոշել է կուրացնել երեխային:
Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 26-ին: Կինը վնասել է փոքրիկի երկու աչքերը: Այս պահին երեխան հոսպիտալացված է:
Մորը ձերբակալել են և հարցաքննում են: