Ռուլետ Բաունտի…շատ նուրբ և համեղ

Բաունտի ռուլետը պատրաստելու համար շատ ջանքեր չեն պահանջվում: Փորձելով մի անգամ՝ այն անշուշտ հաճախ կպատրաստեք:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թխվածքաբլիթ՝ 200գ
  • շաքարավազ՝ 20գ
  • կակաո՝ 2ճ.գ.
  • ջուր՝ 100մլ
  • կոկոսի քերուկ՝ 80գ
  • կարագ՝ 80գ
  • շաքարի փոշի՝ 60գ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

  1. Թխվածքաբլիթը փշրել, ավելացնել կակաոն և խառնել: Շաքարավազը լուծել տաք ջրի մեջ և քիչ-քիչ ավելացնել փշրած թխվածքաբլիթին՝ անընդհատ խառնելով: Պիտի խիտ զանգված ստացվի:
  2. Կարագը հարել շաքարի փոշու հետ և խառնել կոկոսի քերուկի հետ: Սննդային տոպրակի վրա լցնել թխվածքաբլիթի զանգվածը, և հետո հավասարաչափ քսել կոկոսի կրեմը: Փաթաթել ռուլետը: Դնել սառցարանը և թողնել 1 ժամ:
  3. Կտրատել սուր դանակով:

Картинки по запросу Рулет «Баунти»

Բարի ախորժակ…

 

Like this post? Please share to your friends: