Շքեղ, համեղ և պարզ տորթ «Պինչեր»․ առանձնահատուկ, բայց շատ մատչելի կրեմի և միջուկի շնորհիվ ստացվում է անմահական

Համոզված ենք, որ տորթը ձեզ դուր կգա․ այն կդառնա ձեր սեղանի իսկական զարդարանքը։

Картинки по запросу "торт «Пинчер»"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • թթվասեր՝ 200գ
  • շաքարավազ՝ 180գ
  • խտացրած կաթ՝ 200մլ
  • ալյուր՝ 250գ
  • կակաո՝ 20գ
  • վանիլին
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․

միջուկի համար․

  • սալորաչիր՝ 190գ
  • չամիչ՝ 140գ
  • ընկույզ՝ 100գ

կրեմի համար․

  • թթվասեր՝ 1կգ
  • շաքարի փոշի՝ 200գ

ջնարակի համար․

  • սև շոկոլադ՝ 160գ
  • կարագ՝ 90գ

Картинки по запросу "торт «Пинчер»"

Պատրաստման եղանակ․

Ձուն հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի, ավելացնել շաքարավազը, վանիլինը, կրկին հարել։

Լցնել թթվասերը և խտացրած կաթը, հարել։

Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով՝ մաս-մաս ավելացնել ձվային զանգվածին և շարունակել հարել։

Հարելու ընթացքում ավելացնել կակաոն։

Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել և լցնել խմորը։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 աստիճանի և թխել բիսկվիթը մոտ 40 րոպե։

Մանր կտրատել սալորաչիրը, ընկույզը։

Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ և հարել՝ մինչ խիտ կրեմ կստացվի։

Սառած բիսկվիթը կտրել երեք շերտի։ Վերջին շերտը կտրատել միջին չափի կտորների։

Տորթ հավաքել․ կորժերին կրեմ քսել, լցնել չամիչ, ընկույզ և սալորաչիր։

Կտրատած բիսկվիթի կտորները թաթախել կրեմի մեջ և դնել որպես երրորդ շերտ։

Լցնել մնացած կրեմը, բաշխել կողքերի հատվածներին և 1 ժամով ուղարկել սառնարանը։

Հալացնել շոկոլադը, կարագ ավելացնել և խառնել։ Դրանով էլ զարդարել տորթը։

Картинки по запросу "торт «Пинчер»"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: