Շոկոլադե տորթ՝ եռման ջրով պատրաստվող բիսկվիթով…շատ պարզ է և համեղ

Այս տորթը կարող են պատրաստել նույնիսկ նրանք, ովքեր խոհանոցում փորձ չունեն: Ստացվում է շատ նուրբ և թեթև: Նույնիսկ ջեռոց միացնելու անհրաժեշտություն չկա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար՝

  • ալյուր՝ 1,5 բաժակ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • սոդա՝ 1թ.գ.
  • փխրեցուցիչ՝ 0,5 թ.գ.
  • կակաո՝ 3ճ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 50մլ
  • կաթ՝ 0,5 բաժակ
  • եռման ջուր՝ 0,5 բաժակ

կրեմի համար՝

  • թթվասեր՝ 400մլ
  • շաքարի փոշի՝ 200գ
  • վանիլին

Պատրաստման եղանակ.

Խառնել չոր բաղադրիչները՝ ալյուր, շաքարավազ, փխրեցուցիչ, կակաո: Խառնել նաև հեղուկ բաղադրիչները՝ ձու, ձեթ, կաթ: Միացնել երկու զանգվածները, լավ խառնել ձեռքի հարիչով և ավելացնել եռացող ջուրը: Խառնել: Ստացվում է շատ թույլ խմոր:

Հակաայրվող մակերեսով 22սմ տրամաչափով տապակը դնել կրակին, որ տաքանա: Մեջը լցնել մոտ 100մլ խմոր և ծածկել կափարիչով: Կարևոր է, որ կրակը թույլ լինի: Կորժը կսկսի թխվել, ծակոտիներ կառաջանան: Երբ վերևի հատվածը դադարի կպչուն լինել, զգուշորեն շուռ տալ և թխել ևս 30 վարկյան:

Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերը, շաքարի փոշին և վանիլինը:

Երբ առաջին կորժը պատրաստ լինի, դնել հարթ ափսեի մեջ և կրեմ քսել: Ընթացքում թխել մյուս կորժերը և տորթ հավաքել՝ շերտերին կրեմ քսելով: Շերտերը շատ բարակ պատրաստել պետք չէ:

Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել: Վերջում կարող եք պատել շոկոլադե ջնարակով, փշրած բիսկվիթով կամ քերած շոկոլադով: Պահել սառնարանում 3-4 ժամ և մատուցել:

Картинки по запросу Торт «Шоколад на кипятке»

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: