Շոկոլադե բիկվիթ, որից կարելի է պատրաստել ամենատարբեր տորթերը

Այս բիսկվիթից պատրաստում են տարատեսակ տորթեր՝ կորժերին քսելով ցանկացած կրեմ և մրգերով, հատապտուղներով, քերած շոկոլադով զարդարելով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 4 հատ
  • ալյուր՝ 100գ
  • կակաո՝ 50գ
  • շաքարավազ՝ 200գ
  • փխրեցուցիչ՝ 0,5 թ.գ.
  • կարագ՝ թավային քսելու համար

Ինչպես պատրաստել շոկոլադե բիսկվիթը.

Բարձր բիսկվիթ պատրաստելու համար անհրաժեշտ է առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները:

Սպիտակուցը դնել սառնարանը, իսկ դեղնուցին ավելացնել 100գ շաքարավազ և հարել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:

Միացնել ջեռոցը՝ տաքացնելով մինչ 200 աստիճան:

Սառնարանից հանել սպիտակուցները և հարել՝ մինչ խիտ սպիտակ զանգված ստանալը: Հարած սպիտակուցին մաս-մաս ավելացնել 100գ շաքարավազ՝ շարունակելով անդադար հարել:

Առանձին տարայի մեջ մաղել ալյուրը, կակաոն և ավելացնել փխրեցուցիչը:

Հարած դեղնուցը մաս-մաս ավելացնել սպիտակուցին՝ ներքևից վերև լավ խառնելով, և քիչ-քիչ ավելացնել մաղած ալյուրն ու կակաոն:

Երկար խառնել հարկավոր չէ, քանի որ բիսկվիթը չի բարձրանա:

Ջեռոցի թավային կարագ քսել, խմորը լցնել և դնել ջեռոցը: Թխել 170 աստիճանի տակ:

Առաջին 30 րոպեի ընթացքում ջեռոցը բացել չի կարելի: Բիսկվիթը պատրաստ է լինում 30-40 րոպեից, կարելի է ստուգել փայտե չոփիկի օգնությամբ:

Պատրաստի կորժը կարելի է կտրել 2-3 շերտի և ցանկացած տորթ պատրաստել:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: