Շատ պարզ և համեղ բիսկվիթային տորթ

Այս տորթը շատ հեշտ է պատրաստվում և չի պահանջում մեծ ջանքեր և հատուկ հմտություններ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմորի համար.

  • ձու՝ 4 հատ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ

Կրեմի համար.

  • կաթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 2ճ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 0.5 բաժակ
  • վանիլին
  • կարագ՝ 50 գ

Ջնարակի համար.

  • կաթ՝ 4ճ.գ.
  • շաքարավազ՝ 2ճ.գ.
  • կակաո՝ 1ճ.գ.
  • կարագ՝ 50գ

Պատրաստման եղանակ.

Ձուն պիտի լինի սենյակային ջերմաստիճանի: Որպիսի բիսկվիթը լավ բարձրանա, ձուն հարկավոր է հարել շաքարավազի հետ: Հետո ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և կրկին լավ հարել: Խմորը լցնել ձևավոր տարրայի մեջ և դնել մինչ 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Բիսկվիթը թխել մինչ լիարժեք թխվելը: Առաջին 15 րոպեի ընթացքում ջեռոցը չբացել: Երբ այն պատրաստ լինի, թողնել 15 րոպե՝ անջատած ջեռոցի մեջ:

15 րոպեից բիսկվիթը հանել ջեռոցից, որ սառի: Կտրել երեք շերտի:

Կրեմ. Կաթը, ալյուրը, ձուն և շաքարավազը, նաև վանիլինը խառնել և դնել կրակին: Եփել ցածր կրակի վրա մինչ խտանալը՝ անդադար խառնելով:

Երբ կրեմը խտանա, հանել այն կրակից և ավելացնել կարագը, հարել և սառեցնել:

Կրեմը քսել շերտերին՝ դնելով դրանք միմյանց վրա:

Ջնարակ. Խառնել կաթը, կակաոն և շաքարավազը, եփել գոլորշու վրա՝ մինչ խտանալը: Ավելացնել կարագը: Ջնարակը գոլ վիճակում լցնել տորթի վրա :

Տորթը դնել սառնարանը մոտ երկու ժամով: Իսկ հետո արդեն կարող եք ճաշակել այն:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: