Շատ համեղ տորթ՝ թավայի մեջ պատրաստվող. պատրաստվում է 1 ժամում

Շոկոլադե կորժերով և եփած խտացրած կաթով կրեմով այս տորթն ուղղակի խելքահան կանի ձեզ: Պահանջվում է 1 ժամից ոչ ավել ժամանակ, սակայն իսկական գլուխգործոց է ստացվում:

Торт на сковороде

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • թթվասեր՝ 600գ
  • եփած խտացրած կաթ՝ 300մլ
  • կաթ՝ 250մլ
  • ալյուր՝ 200գ
  • կարագ՝ 40գ
  • կակաո՝ 40գ
  • վանիլին՝2 գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն՝ շաքարավազի և վանիլինի հետ միասին՝ մինչ խիտ սպիտակ փրփուր կստացվի: Ավելացնել կաթի կեսը և խառնել:

домашний торт рецепт

Մաղել ալյուրն ու կակաոն: Այս խառնուրդի կեսը լցնել հարած զանգվածի մեջ, նաև ավելացնել փխրեցուցիչը, և խառնել: Ավելացնել կաթի մյուս կեսը, խառնել, լցնել նաև մնացած ալյուրն ու կակաոն: Խառնել:

Վերջում լցնել հալացրած կարագը և խառնել:

рецепт вкусного торта

Տաքացնել թավան, մի քիչ ձեթ քսել և թխել կորժերը՝ նրբաբլիթների նման: Միջին կրակի վրա թխել յուրաքանչյուր կողմից՝ մոտ 1,5 րոպե:

Պիտի ստացվի 20սմ տրամաչափով 6-8 կորժ:

как приготовить торт

Պատրաստել կրեմը. դրա համար անհրաժեշտ է հարել խիտ թթվասերը և աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Կարևոր է, որ երկու բաղադրիչներն էլ լինեն նույն ջերմաստիճանի: Կարող եք օգտագործել սերուցքի խտացուցիչ՝ ավելի խիտ կրեմ ստանալու համար:

торт на сковороде

Կորժերին հերթականությամբ կրեմ քսել՝ դնելով միմյանց վրա: Բոլոր կողմերից պատել կրեմով: Զարդարել ըստ ցանկության:

Թողնել սառնարանում մի քանի ժամ և մատուցել:

быстрый торт рецепт

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: