Շատ համեղ տնական բատոն՝ ընդամենը 30 րոպեում

Շատ հաճախ չի հաջողվում խանութից տաք հաց գնել, եթե նույնիսկ ստացվում է, միևնույնն է, տանը պատրաստածն ավելի համեղ է լինում:

Հաց թխելն այնքան էլ բարդ չէ: Այսօր կներկայացնենք տնական բատոն թխելու տարբերակ.

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝  250գ
  • խմորիչ՝  6գ
  • աղ՝ 4գ
  • կարագ՝ 30գ
  • կաթ՝ 100մլ
  • ջուր՝ 50մլ

Խմորին քսելու համար.

  • ձվի դեղնուց՝ 1 հատ
  • կաթ՝ 5 մլ

Պատրաստման եղանակ.

  1. Խառնում ենք չոր բաղադրիչները, ավելացնում կարագը, կաթն ու ջուրը: Խմոր ենք հունցում:
  2. Խմորին գնդի ձև ենք տալիս, փակում խմորի տարան և դնում տաք տեղում՝ 90 րոպեով: Հետո կրկին հունցում ենք և թողնում 10 րոպե:
  3. Պատրաստի խմորը բաժանում ենք 5 մասի, յուրաքանչյուր մասն ուղղանկյունաձև գրտնակում ենք և իրար միացնում խմորի ծայրերը:
  4. Կես ժամ թողնում ենք թավայի մեջ:
  5. Կես ժամ անց խմորի վրա կտրվածքներ ենք անում և քսում կաթի և հարած դեղնուցի խռնուրդը: Թխում ենք 20-30 րոպե՝ 180 աստիճանի տակ, մինչ ոսկեգույն երանգ ստանալը:
Like this post? Please share to your friends: