Համոզված ենք, որ այս ուտեստը դուր կգա նաև ձեր ընտանիքի անդամների: Շատ պարզ, բայց համեղ է, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ են միայն հասարակ բաղադրիչներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 400գ աղացած միս
- լավաշ
- 1 սոխ
- 1 ձու
- 60մլ կաթ
- կանաչի
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Աղացած մսին ավելացնել քերիչով անցկացրած սոխը և մանր կտրատած կանաչին: Աղով և պղպեղով համեմել, խառնել:
Սեղանին դնել լավաշը և քսել նախապատրաստած միջուկը: Ծալել երկու կողմերից այնպես, որ հարթ կարկանդակ ստացվի:
Կտրել երկարությամբ, իսկ հետո էլ բաժանել կտորների:
Հարել ձուն, մի քիչ աղ ավելացնել: Ավելացնել կաթը և կրկին հարել:
Նախապատրաստած կարկանդակները թաթախել մեջը և թույլ կրակի վրա տապակել տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից:
Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա, թողնել 1 րոպե և մատուցել:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը