Շատ արագ շերտավոր խմորի բաղադրատոմս․ կարող եք պատրաստել ցանկացած թխվածք

Ինչպես պատրաստել շերտավոր խմոր, որ այն ստացվի նուրբ, համեղ, հարմար լինի տարբեր թխվածքների համար։

Картинки по запросу "Рецепт быстрого слоеного теста"

Պահանջվում է շատ քիչ ժամանակ և նվազագույն բաղադրիչներ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1կգ ալյուր
  • 800գ կարագ
  • 2 ձու
  • 1թ․գ․ աղ
  • 2 ճ․գ․ 5-7% քացախ
  • 350մլ սառը ջուր

Картинки по запросу "Рецепт быстрого слоеного теста"

Պատրաստման եղանակ․

Կարագն անցկացնել քերիչով՝ անընդհատ թաթախելով ալյուրի մեջ։

Կարագը խառնել մաղած ալյուրի հետ։

Խորը տարայի մեջ ձեռքի հարիչով խառնել աղը, քացախը և ձուն։ Լցնել սառը ջուրը և ստանալ միասեռ զանգված։

Հեղուկ զանգվածը միասցնել կարագով ալյուրի հետ։ Հեղուկն ավելացնել փոքր բաժիններով՝ անդադար ձեռքերով խառնելով։

Շերտավոր խմոր հունցել։

Խմորից մեծ գունդ ձևավորել, բաժանել 2 հավասար մասերի։ Փաթաթել սննդային տոպրակով։ Առնվազն 2 ժամ պահել սառնարանում։

Այսպիսի խմորը հարմար է և աղի, և քաղցր թխվածքներ պատրաստելու համար։

Картинки по запросу "Рецепт быстрого слоеного теста"

 

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: