Նոր Տարուն առնվանզ 2 բաժին եմ պատրաստում․․․ փափուկ, բերանում հալվող թխվածք

Այս թխվածքը կարող է ստանալ ամենանուրբ, փափուկ և համեղ խմորեղենի կոչումը… այն ուղղակի հալվում է բերանում…

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 200գ կարագ
  • 4ճ.գ. մեղր
  • 400գ շաքարավազ
  • 2թ.գ. սոդա
  • 4 ձու
  • 6 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակ.

Կրակի վրա հալացնել մեղրն ու կարագը, ավելացնել շաքարավազը, հանել կրակից, սպասել մի քանի րոպե, որ սառի, ավելացնել ձուն և սոդայի հետ խառնած ալյուրը: Եթե խմորը կպչուն է, էլի ալյուր ավելացնել:

6 մեծ գնդիկների բաժանել, հերթականությամբ գրտնակել և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 10 րոպե: Տապակը պետք է ծածկել յուղաթղթով:

Կորժերը շատ արագ են պատրաստ լինում, կոնկրետ ժամանակը կախված է ձեր ջեռոցի հզորությունից:

Մինչ կորժերը կսառեն, պատրաստել կրեմը.

  • 1լ թթվասեր
  • 400գ շաքարավազ

Հարել թթվասերն ու շաքարավազը:

Կորժերի կողքի հատվածներից կտրել, որպիսի հավասար լինեն:  Կորժերն առատ պատել կրեմով: Զարդարել փշրած ավելցուկներով, ցանկության դեպքում նաև մանրացրած ընկույզով: Գիշերը թողնել սառնարանում:

Торт медовик с заварным кремом

Բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: