Յուրահատուկ հավկիթներ՝ Սուրբ Զատիկի համար. առանց ներկեր օգտագործելու

Սուրբ Զատիկի համար ձուն ներկելու յուրահատուկ միջոց կա, երբ նույնիսկ ներկ չի պահանջվում: Ձվի վրա կարելի է տարբեր պատկերներ ստանալ: Ստեղծագործական աշխատանքի համար շատ ժամանակ հարկավոր չէ:

Անհրաժեշտ է.

  • սպիտակ կեղևով եփած և սառած ձու
  • մի քանի հատ թղթե անձեռոցիկ՝ ձեր նախընտրած պատկերով
  • ձվի սպիտակուց
  • վրձին

Առանձնացրեք անձեռոցիկի նկարով շերտը, կտրեք նախընտրելի պատկերով հատվածը:

Սպիտակուցը քսեք անձեռոցիկի վրա՝ նկարի մեջտեղի հատվածից դեպի եզրերը: Անհրաժեշտության դեպքում հարթեցրեք նկարը:

Ընտրելով տարբեր անձեռոցիկներ՝ կարելի ստանալ դեկորի հարյուրավոր տարբերակներ:

Ձուն զարդարելու տեխնիկային ավելի մանրակրկիտ ծանոթանալու համար դիտեք տեսանյութը.

Like this post? Please share to your friends: