Մի բուռ չամիչ և մի քիչ ալյուր․․․ ինչպես եմ պատրաստում ամենահամեղ ու անուշաբույր թխվածքաբլիթը

Առաջարկում ենք պատրաստել առանձնահատուկ թխվածքաբլիթ, որը սովորականից ավելի արագ է թխվում, ստացվում է նուրբ, չափավոր քաղցր, շուտ չի չորանում։

Հավատացնում ենք, որ խնձորով և չամիչով այս թխվածքաբլիթն անթերի է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

ալյուր՝ 350գշաքարավազ՝ 100գձու՝ 2հատկարագ՝ 100գաղ՝ 1 պտղունձխնձոր՝ 2հատչամիչ՝ 30գփխրեցուցիչ՝ 15գշաքարի փոշի՝ 1թ․գ․

 

Պատրաստման եղանակ․

 

Առաջին հերթին նախապատրաստել խնձորը։ Հեռացնել կեղևը, կորիզները, իսկ միջուկը կտրատել մանր խորանարդիկների։ Չամիչի վրա եռան ջուր լցնել։ Անցնել խմորը պատրաստելուն։

Խորը տարայի մեջ հարել ձուն։ Ավելացնել շաքարավազն ու աղը։ Լավ հարել։ Լցնել հալացրած կարագը։

 

Նորից խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը։ Այստեղ մաղել ալյուրն ու փխրեցուցիչը։ Ձեռքերով փափուկ էլաստիկ խմոր հունցել։ Լցնել խնձորն ու քավ ջրքամած, չորացրած չամիչը։ Խառնել։

Այնուհետև ճաշի գդալով թխվածքաբլիթներ ձևավորել։ Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20 րոպե։

 

Թեթևակի սառած թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել և մատուցել։

 

Բարի ախորժակ։

 

 

 

 

 

 

Like this post? Please share to your friends: