Մեր ընտանիքի սիրելի կոտլետները…ստացվում է շատ և համեղ՝ մի «թաքուն» բաղադրիչի շնորհիվ

Կարծում ենք, կոտլետներ սիրում են բոլորի ընտանիքներում: Առաջարկում ենք փորձել կոտլետի այս տարբերակը, որը առանձնահատուկ է ստացվում մի գաղտնի բաղադրիչի շնորհիվ:

9

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1-1.5կգ աղացած միս, կարող եք վերցնել երկու տեսակի
  • 3-4 հատ հում կարտոֆիլ
  • 3-4 հատ սոխ
  • մեծ կտոր սպիտակ հաց
  • 1 ձու
  • կաթ
  • աղ, պղպեղ, մանանեխ, ձեթ

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Կարտոֆիլն ու սոխը մանրացնել բլենդերով կամ աղալ: Հացը թրջել կաթի մեջ: Թողնել, որ ներծծի հեղուկը:

Առանց քամելու հացն ավելացնել ֆարշին: Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը, աղ ու պղպեղ: Մանանեխն ավելացրեք, եթե սիրում եք դրա համը:

Լավ խառնել՝ ընթացքում 1ճ.գ. ձեթ ավելացնելով: Թողնել, որ հանգստանա՝ առնվազն 10 րոպե:

Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել, դնել տաքացած ձեթի մեջ: Տապակել թույլ կրակի վրա:

Երբ կարմրեն մի կողմից, կոտլետները շուռ տալ, ծածկել կափարիչով:

Կոտլետները ստացվում են շատ փոփուկ և հյութեղ:

Похожее изображение

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: