Մեղրով օդային տորթ

Առաջարկում ենք ձեզ Դասական մեղրային տորթի բաղադրատոմսը: Այս տորթը կստացվի նույնիսկ անփորձ տանտիրուհիների մոտ: ՄԵղրային տորթը հնարավոր չէ փչացնել, այն միշտ ստացվում է նուրբ և օդային:

Воздушный торт медовик

Բաղադրիչներ.

Կորժերի համար.

  • ձու՝ 2 հատ
  • կարագ՝ 100գ
  • ալյուր՝ 300գ
  • մեղր՝ 2ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ
  • շաքարավազ՝ 200գ

Կրեմի համար.

  • ընկույզ՝ 100գ
  • խտացրած կաթ՝ 1 հատ
  • կարագ՝ 200գ

Պատրաստման եղանակ.

  • Հալեցրեք կարագը գոլորշու վրա: Ավելացրեք մեղրն ու շաքարավազը, խառնեք: Թողեք կրակի վրա ևս 5-6 րոպե: Ստացված զանգվածին ավելացրեք սոդան:
  • Առանձին տարրայի մեջ հարեք ձուն: Զգուշորեն ավելացրեք հալած կարագին: Ուրիշ տարրայի մեջ լցրեք մաղած ալյուրը, խմոր հունցեք: Այն պիտի էլաստիկ ստացվի և չկպչի ձեռքերին: Թողեք խմորը կես ժամ:
  • Պատրաստի խմորը բաժանեք 7-8 հավասար մասերի: Գնդիկների ձև տվեք: Բարակ գրտնակեք յուրաքանչյուր գնդիկը:
  • Ջեռոցի թավային կարագ քսեք և ալյուր ցանեք, դրեք մի շերտը:
  • 200 աստիճան տաքացրած ջեռոցը դրեք և թխեք 5 րոպե:
  • Պատրաստում ենք կրեմը: Հարեք կարագը: Մաս-մաս ավելացրեք  խտացրած կաթը: Հարեք մինչ միասեռ զանգված դառնալը:
  • Հավաքեք տորթը: Կորժերի վրա կրեմ քսելով՝ դրեք շերտերը միմյանց վրա:
  • Ստացված տորթի կողքերին նույնպես հարկավոր է կրեմ քսել: Զարդարեք ընկույզով:
  • Տորթը հարկավոր է թողնել 8 ժամ, որպիսի կրեմը ներծծվի: Տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ…

 

Like this post? Please share to your friends: