Մածունով կարկանդակ՝ շատ արագ պատրաստվող

Այս կարկանդակները պատրաստվում են շատ արագ և անչափ համեղ են ստացվում:

Բաղադրիչներ.

Խմորի համար.

  • ալյուր՝ 4 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 2 թ.գ.
  • ձեթ՝ 2 ճ.գ.
  • սոդա՝ 1 թ.գ.
  • աղ՝ 1 թ.գ.

Միջուկի համար.

  • կանաչ սոխ
  • ձու՝ 6 հատ
  • աղ

Պատրաստման եղանակ.

Միջուկի համար. մանր կտրատել սոխը, եփած ձուն և աղ ցանել: Խառնել: Ցանկալի է նաև մի քիչ կարագ ավելացնել, որպիսի միջուկը կպչուն ստացվի:

Խմորի համար. խառնել մածունն ու սոդան: Հենց մածունը դադարի փրփրել, ավելացնել աղը, շաքարավազը, ձեթը և ձուն: Խառնել՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը:

Հունցել փափուկ, միասեռ խմոր, որ չի կպչում ձեռքերին:

Խմորից կտրել փոքր կտոր, գրտնակել, դնել միջուկը և կարկանդակներ ձևավորել:

Տապակել ձեթի մեջ՝ երկու կողմից կամ թխել ջեռոցում:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: