Հիասքանչ թխվածքաբլիթի նոր բաղադրատոմս՝ նվազագույն բաղադրիչներից պատրաստվող

Հիանալի թխվածքաբլիթ…խրթրթան, նուրբ, ուղղակի հալվում է բերանում…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • փափուկ կարագ՝ 230գ
  • շաքարի փոշի՝ 100գ
  • աղ՝ 1/4թ.գ.
  • վանիլին
  • ալյուր՝ 330գ
  • ձու՝ 1 հատ

Похожее изображение

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթը.

Կարագը խառնել շաքարի փոշու հետ՝ մինչ միասեռ զանգված կստացվի, ավելացնել աղ, վանիլին, նաև մաղած ալյուրը:

Արագ հունցել խմոր՝ դրան գնդի ձև տալով: Խմորը բաժանել 3 մասի, յուրաքանչյուր մասին «երշիկի» ձև տալ՝ 2-3 սմ տրամաչափով, փաթաթել սննդային տոպրակով և ուղարկել սառցարանը՝ թողնելով 10-15 րոպե:

«Երշիկներին» հարած ձու քսել, գլորել  շաքարավազի մեջ, կտրատել 1.5-2սմ լայնությամբ կտորների, թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և թխել 180-190 ջերմաստիճանի ներքո՝ 20-25 րոպե:

Похожее изображение

Բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: