Հիանալի տորթ՝ 25 րոպեում պատրաստվող: Առանց թխելու…

Այսօր 25 րոպեում կպատրաստենք հիանալի տորթ՝ առանց թխելու: Մատչելի, գեղեցիկ, համեղ և ԱՌԱՆՑ ԹԽԵԼՈՒ:

 

Բաղադրիչներ

կակաոյով թխվածքաբլիթ 300գ (ամենահասարակը՝ առանց ջրանակի և միջուկի)

 

Կրեմ

թթվաշոռ 250գ

թթվասեր 250գ

շաքարավազ 100գ

ժելատին 1ճ.գ.

ջուր՝ մոտ 75մլ

Զարդարելու համար

մի քիչ շոկոլադ

 

Պատրաստման եղանակ

Սկզբում կպատրաստենք կրեմը: Տարրայի մեջ լցրեք ժելատինը և ավելացրեք ջուրը: Թող մնա մի քանի րոպե:

Հետո ժելատինը հարկավոր է թաքացնել գազօջախի վրա: Լցնում ենք այն կաթսայի մեջ և թաքացնում ենք: Այն շատ արագ կլուծվի: Դնում ենք մի կողմ:

Բլենդերով հարում ենք թթվաշոռն ու թթվասերը՝ շաքարավազի հետ միասին: Պիտի ստացվի փափուկ կրեմ:

Թթվաշոռի մեջ լցրեք ժելատինը և լավ խառնեք:

 

Այժմ պատրաստում ենք տորթը: Քառակուսի ափսեի մեջ շարում ենք թխվածքաբլիթը, վրան լցնում ենք կրեմ:

Հետո նորից թխվածքաբլիթ և նորից կրեմ: Այդպիսի երեք շերտ:

Տորթը փակեք սննդի փաթեթով և թողեք գիշերը, որ կրեմը ներծծվի:

Զարդարեք քերած շոկոլադով:

Ցանկության դեպքում կարելի է զարդարել շաքարի փոշիով կամ անանուխի տերևներով: Տորթը նաև կարելի է պատրաստել կակայով կրեմով, իսկ թխվածքաբլիթը այդ դեպքում պիտի բաց գույնի լինի:

Բարի ախորժակ…

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: