Հավատացնում ենք, որ կարտոֆիլով և աղացած մսով այս ուտեստը խելքահան կանի ձեզ…համն ուղղակի աննկարագրելի է

Առաջարկում ենք պատրաստել աղացած մսով և կարտոֆիլով պարզ ուտեստ, որի համն ու բույրն անհնար է նկարագրել…այնքան ախորժելի է, սննդարար և գեղեցիկ:

Картинки по запросу "Вкуснятина из фарша Стожки""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  •  1կգ աղացած միս՝ ցանկացած տեսակի
  • 2 սոխ
  • 4 կարտոֆիլ
  • 5 ձու
  • 200գ պանիր
  • մայոնեզ
  • աղ, պղպեղ

Картинки по запросу "Вкуснятина из фарша Стожки""

Պատրաստման եղանակ.

Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, ցանկության դեպքում նաև աղացած սոխ և սխտոր ավելացնել:

Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ:

Կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով, աղ և պղպեղ ավելացնել:

Ձուն եփել, մանր կտրատել, համեմել պղպեղով, 1ճ.գ. մայոնեզ ավելացնել, խառնել: Պանիրն անցկացնել քերիչով:

Աղացած մսից  կոտլետներ ձևավորել՝ 10սմ տրամաչափով: Դնել ձեթով պատված տապակի մեջ: Կոտլետների վրա դնել մի քիչ տապակած սոխ, հետո էլ նախապատրաստած ձվից:

Ձվի շերտի վրա մոտ 1 գդալ քերած կարտոֆիլ դնել, և վերջում էլ՝ պանիր: Մայոնեզ լցնել և տապակն ուղարկել տաքացրած ջեռոցը՝ եփել 180 ջերմաստիճանի ներքո, 30-35 րոպե:

Картинки по запросу "Вкуснятина из фарша Стожки""

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: