Այս բաղադրատոմսի մեջ ոչ մի ավելորդություն չկա. միայն պարզ բաղադրիչներ և հեշտ գործողություններ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 3.5 բաժակ
- ջուր՝ 1 բաժակ
- ձու՝ 1 հատ
- կարագ՝ 100գ
- խոզի միս՝ 500գ
- սոխ՝ 2-3 հատ
- ձեթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակ.
Կարագը հալացնել, թողնել, որ մի քիչ սառի, և հարել ձվի հետ միասին:
Մաղել ալյուրը, 0.5թ.գ. աղ, եռման ջուր ավելացնել և լավ խառնել: Ավելացնել ձուն և կարագը:
Խմոր հունցել, թողնել, որ մի քիչ հանգստանա, ծածկել սրբիչով: Սոխն ու միսը աղալ, աղ և սև պղպեղ ավելացնել, խառնել:
Խմորից կտրել փոքր կտորներ, գրտնակել: Խմորի մի կողմում մի քիչ միս և կարագի փոքր կտոր դնել, ծածկել խմորի մյուս կեսով և ամրացնել եզրերը:
Տապակել մեծ քանակությամբ ձեթի մեջ՝ լավ տաքացրած թավայի մեջ: Պատրաստի չեբուրեկիները դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը դուրս գա:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը