Կրուասաններ՝ ամենաախորժելին, համեղը և անուշաբույրը․․․ միայն տեսքը խելքահան է անում

Այս համեղ թխվածքը նման է ֆրանսիական կրուասանների, անթերի է սուրճի կամ թեյի հետ։ Կարող եք պատրաստել ցանկացած միջուկով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

միջուկի համար․

  • 200գ ընկույզ
  • 150գ ջեմ

քսելու համար․

  • 1 դեղնուց
  • 1ճ․գ․ կաթ

Рогалики рецепт с повидлом из дрожжевого теста

 

Պատրաստման եղանակ․

Խմորը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։ Սեղանին ձեթ քսել և դնել խմորը։ Բաժանել 2 մասի։ Յուրաքանչյուրը բաժանել 8 մասի, գնդիկի ձև տալ։

Գնդիկներին ձեթ քսել, տոպրակով ծածկել և թողնել 15 րոպե։

Ընկույզը բովել չոր թավայի մեջ, մանրացնել բլենդերով։ Խառնել ջեմի հետ։

Վերցնել մի գնդիկ, օվալաձև բարակ գրտնակել։ Մի կողմում միջուկ դնել, ծածկել խմորի մի եզրով, իսկ մնացած հատվածի վրա կտրվածքներ անել և փաթաթել կրուասանը։ Նույնն անել խմորի բոլոր կտորների հետ։

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել նախապատրաստած կրուասանները։

Դեղնուցն ու կաթը խառնել, քսել կրուասաններին, թողնել 5-10 րոպե։ Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել 10-15 րոպե։

Рогалики из "Хрущевского" теста

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: