Կուլիչի հիանալի բաղադրատոմս

Այս բաղադրատոմսը շատ պարզ է, գլուխ կհանեն նույնիսկ անփորձ տանտիրուհիները:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

գոլ կաթ՝ 2 բաժակ+2ճ.գ.

ձու՝ 6 հատ

չոր խմորիչ՝ 1 ճ.գ.

շաքարավազ՝ 2 բաժակ

կարագ՝ 230 գ

աղ՝ 0,5 թ.գ

թթվասեր՝ 0,5 բաժակ

վանիլին՝ 1 տուփ

ալյուր՝ 9 բաժակ

չամիչ՝ 150 գ

 

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթը լցնում ենք խորը տարրայի մեջ: Ավելացնում ենք 6 հատ ձուն: Դրանք պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի: Հետո լցնում ենք գոլորշու վրա հալեցրած կարագն ու թթվասերը:

Հաջորդիվ ավելացնում ենք շաքարավազը, չոր խմորիչը և վանիլինը: Խառնում ենք այնքան, որ շաքարավազը լիովին լուծվի:

Այժմ ավելացնում ենք ալյուրի կեսը՝ փոքր չափաբաժիններով, ընթացքում խառնում ենք:

Լցնում ենք մնացած ալյուրը, չամիչը և փափուկ խմոր ենք հունցում: Ի դեպ, չամիչը նախորոք 5 րոպե դրեք եռման ջրի մեջ, հետո չորացրեք սրբիչով և նոր ավելացրեք խմորին:

Տարրան փակում ենք և 2-3 ժամ թողնում ենք տաք վայրում:

Խմորը լցնում ենք ձևավոր ամանների մեջ՝ կիսով չափ, քանի որ թխվելու ընթացքում խմորը շատ է բարձրանալու:

Խմորը դնում ենք մինչև 180 աստիճան թաքացրած ջեռոցը, մոտը 35-40 րոպե: Խմորի պատրաստ լինելը կարելի է ստուգել չոփիկի օգնությամբ:

Ինչպես տեսնում եք, կուլիչը շատ հեշտ է պատրաստվում, իսկ այս տարի Սուրբ Զատիկը նշվում է ապրիլի 21-ին:

Like this post? Please share to your friends: