Կիտրոնից պատրաստված մարմելադ. համեղ և վիտամիններով հարուստ քաղցրավենիք՝ տան պայմաններում պատրաստված

Այս բաղադրատոմսով պատրաստված մարմելադն իր համային հատկություններով չի զիջում խանութից գնված քաղցրավենիքին, սակայն ինչը շատ կարևոր է՝ չի պարունակում քիմիկատներ և արհեստական սննդային հավելումներ:

Картинки по запросу Мармелад из лимона

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 3-4 հատ կիտրոն
  • 1 տուփ արագ լուծվող ժելատին
  • 50մլ ջուր
  • 2 բաժակ շաքարավազ
  • 150մլ ջուր

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Ժելատինի վրա լցնել 50մլ ջուր և թողնել, որ այն լուծվի:

Կիտրոնի կեղևը հեռացնել: Կիտրոնը մանրացնել բլենդերով:

Կաթսայի մեջ լցնել 150մլ ջուր, ավելացնել շաքարավազը և կիտրոնը:

Եփել մոտ 10 րոպե և քամել:

Ժելատինը միացնել քամած կիտրոնային զանգվածի հետ, եփել 5 րոպե և լցնել ֆորմայի մեջ:

Սառած զանգվածը 2-3 ժամով դնել սառնարանը:

Կիտրոնային զանգվածը կտրատել, թաթախել շաքարավազի մեջ և մատուցել:

Картинки по запросу Мармелад из лимона

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: