Կաղամբով լցոնած կարմիր պղպեղ. հիանալի լրացում է ցանկացած ուտեստի համար

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ և օրիգինալ խորտիկ՝ տոնական և առօրյա սեղանի համար:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաղամբ՝ 1կգ
  • սոխ՝ 1կգ
  • գազար՝ 1 հատ
  • բուլղարական պղպեղ

մարինադի համար.

  • ջուր՝ 1.5լ
  • աղ՝30գ
  • շաքարավազ՝ 150գ
  • ձեթ՝ 150մլ
  • քացախ 9%՝ 100մլ
  • հատիկավոր պղպեղ՝ 10 հատ
  • դափնետերև՝ 2 հատ

Պատրաստման եղանակ.

Պատրաստել մարինադը: Կաթսայի մեջ լցնել ջուրը, աղը, շաքարավազը, դափնետերևը, հատիկավոր պղպեղը, քացախը և ձեթը: Խառնել և դնել կրակին, հասցնել եռման աստիճանի:

Պղպեղն ազատել սերմերից և պոչիկներից:

Բարակ կտրատել կաղամբը, գազարն անցկացնել քերիչով: Սոխը մաքրել և բարակ կտրատել: Նախապատրաստված բանջարեղենին աղ ավելացնել և ձեռքերով սեղմելով խառնել:

Եռացող մարինադի մեջ դնել պղպեղները և եփել 1 րոպե: Հանել մարինադից, թողնել, որ մի քիչ սառի և լցոնել կաղամբով:

Խորը տարայի մեջ լցնել մնացած կաղամբը և դնել լցոնած պղպեղները: Լցնել մարինադը, ծածկել կափարիչով և ինչ-որ ծանր բան դնել: Թողնել այդ վիճակում 3 ժամ:

Ծանրությունը հանել և կաթսան ուղարկել սառնարանը՝ 48 ժամով: Դրանից հետո պղպեղը պատրաստ է օգտագործման:

Вкуснейшая закуска "Крутые перцы"

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: