Խաչապուրիի այս բաղադրատոմսի մասին պատմել է փորձառու վրացի խոհարար

Եթե վաղուց եք փնտրել համեղ և հեշտ պատրաստվող խաչապուրիի բաղադրատոմս, ապա սա հենց ձեզ համար է:

Ահնրաժեշտ բաղադրիչներ

  • կեֆիր՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 3 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • աղ՝ 1թ.գ.
  • սոդա՝ 1/2 թ.գ
  • ձեթ՝ 1 ճ.գ.
  • պինդ պանիր՝ 500գ
  • կարագ՝ պատրաստի խաչապուրիներին քսելու համար

Պատրաստման եղանակ.

Խառնում ենք կեֆիրն ու ձուն, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը, կրկին խառնում ենք:

Այս խառնուրդի մեջ լցնում ենք 2 բաժակ մաղած ալյուրն ու սոդան: Խմորը հունցելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք մնացած ալյուրը:

Պիտի փափուկ և էլաստիկ խմոր ստացվի: Խմորը դնում ենք խորը տարրայի մեջ և ծածկում մաքուր սրբիչով:

Միջուկը պատրաստելու համար քերում ենք պանիրը և ավելացնում մեկ ձու:

Խմորը բաժանում ենք 9 մասի, յուրաքանչյուր կտորը գրտնակում ենք:

Խմորի մեջտեղում դնում ենք միջուկը, միացնում ենք եզրերը: Հետո ստացված պարկը գրտնակում ենք՝ շատ թույլ սեղմելով, անընդհատ շուռ տալով:

Խաչապուրին թխում ենք տաքացրած թավայի մեջ՝ առանց ձեթ ավելացնելու:

Խաչապուրիի վրա մի քանի կտոր կարագ ենք դնում:

 

 

Like this post? Please share to your friends: