Լավաշ, ձու և լոլիկ…պարզ, արագ և շատ համեղ ուտեստ

Եթե հոգնել եք առավոտյան ձվածեղ ուտելուց, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ և հեշտ:

Bezymyannyj-5

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2 մեծ լավաշ
  • 4 ձու
  • 130գ պանիր
  • 250գ լոլիկ
  • 50գ կարագ
  • աղ՝ ըստ ճաշակի

Картинки по запросу Быстрый завтрак за 5 минут — для тех, кому надоела яичница

Պատրաստման եղանակ.

Ափսեի մեջ մի քիչ ջուր լցնել: Դրա մեջ թաթախել լավաշը:

Թավայի մեջ մի կտոր կարագ դնել և տաքացնել: Թավայի մեջ դնել մի մեծ կտոր լավաշ և կոտրել մի ձուն: Պատառաքաղով քսել լավաշի ամբողջ մակերեսին:

Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա: Երբ պանիրը մի քիչ հալվի, լավաշը շուռ տալ: Մեջտեղի հատվածում լոլիկի 2 բարակ շերտ դնել և ծրարի նման հավաքել լավաշի եզրերը:

Տապակել երկու կողմից և տեղափոխել ափսեի մեջ: Նույնն անել ամբողջ լավաշի և հավկիթների հետ:

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends: