Ինչ պատրաստել ընդամենը 400գ աղացած մսից. ամենահամեղ և ախորժելի կոլոլակները

Հյութեղ, ախորժելի և համեղ կոլոլակների պատրաստման հրաշալի եղանակ:

Сочные тефтели

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • աղացած միս՝ 400գ
  • բրինձ՝ 0,5 բաժակ
  • սոխ՝ 1 հատ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր
  • աղ
  • ձեթ

սոուսի համար.

  • տոմատի մածուկ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 1ճ.գ.
  • թթվասեր՝ 1ճ.գ.
  • ջուր՝ 1,5 բաժակ

Картинки по запросу "Сочные тефтели с подливкой «Как в садике»""

Պատրաստման եղանակ.

Բլենդերով մանրացնել սոխը կամ աղալ, ավելացնել աղացած մսին:

Բրինձը առանձին եփել, թողնել, որ մի քիչ սառի:

Միացնել աղացած միսը, ձուն, բրինձը և լավ խառնել: Կոլոլակներ ձևավորել՝ մոտ 4,5-5սմ տրամաչափով և թաթախել ալյուրի մեջ:

Կոլոլակները դնել տաքացած ձեթով թավայի մեջ:

Տապակել բոլոր կողմերից՝ յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե, առանց կափարիչը փակելու: Հետո թավայի մեջ լցնել մի բաժակ ջուր այնքան, որ ջուրը ծածկի կոլոլակների կեսը և շոգեխաշել 10-15 րոպե:

Կես բաժակ գոլ ջրին ավելացնել թթվասերը, ալյուրը և տոմատի մածուկը: Լավ խառնել, որ գնդիկներ չմնան: Լցնել թավայի մեջ և լավ խառնել: Շոգեխաշել ևս 10-15 րոպե:

Կոլոլակները կարող եք մատուցել ցանկացած խավարտի հետ:

Картинки по запросу "Сочные тефтели с подливкой «Как в садике»""

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: