Ինչպես պելմենի պատրաստել ընդամենը 25 րոպեում

Եթե սիրում եք պելմենի, ապա կարդացեք սա:

Ներկայում շատ քչերն են տանը պատրաստում այս ուտեստը, քանի որ կարելի է գնել խանութից: Բայց համաձայնեք, որ տան պատրաստածն ավելի համեղ և օգտակար է:

Այս հնարքը կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինքնուրույն պատրաստել պելմենին, բայց շատ ժամանակ չունեն:

Այսպիսով, ինչ է անհրաժեշտ.

  • խմոր
  • ալյուր
  • ֆարշ

Ինչպես պատրաստել.

Գրտնակել խմորը:

Որքան բարակ ստացվի խմորը, ադքան ավելի լավ:

Մի քիչ ալյուր ցանել:

Մսից գնդիկներ պատրաստել և հեռավորություն պահպանելով՝ դնել դրանք խմորի վրա մեկ շարքով:

Խմորի եզրը բարձարցնել և ծալել: Շատ թույլ սեղմել խմորը մսի գնդիկներին:

Բաժակով կլորակներ կտրատել՝ ուշադիր լինելով, որ միջուկը մնա մեջտեղի հատվածում:

Եվ վերջ: Անհավատալի է, որ կարելի է այսքան ժամանակ խնայել:

Like this post? Please share to your friends: