Թուլումբա. համեղ քաղցրավենիք՝ տան պայմաններում պատրաստվող

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ օրիգինալ քաղցրավենիքը, որի համն ուղղակի աներևակայելի է:Картинки по запросу Тулумба

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 200գ
  • ալյուր՝ 250գ
  • ջուր՝ 450մլ
  • ձեթ՝ 300մլ
  • կիտրոնի հյութ՝ 15-20մլ
  • կարագ՝ 80գ

Պատրաստման եղանակ.

Կաթսայի մեջ լցնել 250մլ ջուրը և կարագը: Հասցնել եռման աստիճանի՝ միջին կրակի վրա: Մաղելով լցնել ալյուրը՝ անդադար խառնելով: Դրա համար ցանկալի է փայտե գդալ օգտագործել: Պիտի միասեռ զանգված ստացվի:

Դրանից հետո կաթսան հանել կրակից: Հերթականությամբ ավելացնել հավկիթները՝ ընթացքում անդադար խառնելով: Խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ:

Խորը կաթսայի մեջ տաքացնել ձեթը: Փոքր կտորներով խմոր ավելացնել: Կարևոր է, որ դրանք միմյանց չկպնեն: 

Երբ ոսկեգույն դառնան թուլումբաները, նշանակում է, որ դրանք պատրաստ են: Անհրաժեշտ է հանել ձեթից և դնել անձեռոցիկի վրա:

Վերջում խառնել շաքարավազն ու կիտրոնի հյութը, նաև 200գ ջուր, հասցնել եռման աստիճանի: Եվ թույլ կրակի վրա եփել մոտ 15 րոպե: Թուլումբաները դնել օշարակի մեջ և թողնել 10 րոպե:

Картинки по запросу Тулумба

Թուլումբան պատրաստ է, բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends: