Թխվածք «5 րոպե»…խնձորի վրա լցրեք արագ պատրաստվող խմորը և ուղարկեք ջեռոցը

Այս բաղադրատոմսն ուղղակի փրկում է…այնքան արագ է պատրաստվում, որ հազիվ կհասցնեք սուրճը եփել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 1 բաժակ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • ձու՝ 3 հատ
  • աղ՝ 1 պտղունձ
  • դարչին՝ 1/2 թ.գ.
  • վանիլին
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակ.

Նախապատրաստել բաղադրիչները: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խառնել ալյուրը, աղը և դարչինը:

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ բաց գույնի զանգված կստացվի: Աստիճանաբար ավելացնել չոր խառնուրդը, նաև վանիլինը: Շարունակել հարել:

Խնձոր մաքրել և կտրատել բարակ շերտերի: Ցանկալի է թխել բացվող կողքերով ֆորմայի մեջ: Տապակին ձեթ քսել, ալյուր ցանել, մեջը դնել խնձորը և լցնել ստացված խմորը: Մեր օգտագործած տապակի տրամաչափը 22սմ է, իսկ բարձրությունը՝ 6սմ:

Խնձորը պիտի լիովին ծածկված լինի խմորով: Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել չոփիկով:  Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: