Ընդամենը 4 խնձորից պատրաստեք այսպիսի համեղ, նուրբ և օդային թխվածք՝ շատ արագ և պարզ եղանակով

Խնձորով այս թխվաքը կդառնա ձեր սիրելին․ այն շատ թեթև է, ախորժելի, նուրբ և համեղ, պատրաստվում է ամենամատչելի բաղադրիչներից։

Картинки по запросу "Деревенский яблочный пирог из Италии"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 125մլ
  • ալյուր՝ 180գ
  • կարագ՝ 50գ
  • դեղնուց՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 140գ
  • փխրեցուցիչ՝ 4գ
  • խնձոր՝ 4 հատ

Картинки по запросу "Деревенский яблочный пирог из Италии"

Պատրաստման եղանակ․

Խնձորը մաքրել և կտրատել։

Շաքարավազից 3ճ․գ․ մի կողմ դնել, իսկ մնացածը հարել դեղնուցների հետ՝ մինչ սպիտակ փրփուր կառաջանա։ Կարագը հալացնել և 1/3 մասը լցնել հարած դեղնուցի մեջ, այնուհետև ավելացնել կաթը և լավ խառնել։

Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և մեջը դնել խնձորի կտորները։ Ամբողջ մակերեսին լցնել մնացած հալացրած կաթը և 3ճ․գ․ շաքարավազ։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի և թխել պիրոգը՝ 30-35 րոպե։

Картинки по запросу "Деревенский яблочный пирог из Италии"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: