Եվ ամենօրյա, և տոնական սեղանի համար հրաշալի աղցան «Թարմություն»

Ծովախե․ցգետնի ձողիկներով աղցանը ստացվում է նուրբ, շատ համեղ և ախորժելի, իսկ տեսքի մասին խոսք չկա։ Օգտագործվում են միայն պարզ և հասանելի բաղադրիչներ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ծովախե․ցգետնի ձողիկներ՝ 250գ
  • պինդ պանիր՝ 150գ
  • թարմ վարունգ՝ 1 հատ
  • ձու՝ 4 հատ
  • պա․հածոյացված եգիպտացորեն՝ 250գ
  • մայոնեզ՝ 150գ
  • աղ

Պատրաստման եղանակ․

Կտր․ատելու կարիք ունեն միայն ծով․ախեցգետնի ձողիկները, մյուս բաղադրիչները պետք է անցկացնել քերիչով։

Ծովա․խեցգետնի ձողիկները մանր կտրատել։

Հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել քերելուց առաջ։ Սպիտակուցը անցկացնել խոշոր, իսկ դեղնուցը՝ մանր քերիչով։

Պանիրը խոշոր քերել։

Քերած վարունգին մի քիչ աղ ավելացնել և լցնել քամիչի մեջ, որպիսի ավելորդ հյութը դուրս գա։

Աղցանը հավաքելու ենք օղակի կամ բացվող կողքերով ֆորմայի մեջ։ Յուրաքանչյուր շերտը թեթևակի սեղմում ենք և մայոնեզից ցանց անում։

Շերտերի հերթականություն․

  • ծովախեցգետնի ձողիկներ
  • պանիր
  • վարունգ
  • եգիպտացորեն
  • սպիտակուց
  • դեղնուց

Զարդարել վարունգի կեղևից պատրաստված ծաղիկներով։ Յուրաքանչյուրի մեջտեղում եգիպտացորեն դնել։ 2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել։

Ձեր ընտանիքի անդամներն ու հյուրերը շնորհակալ կլինեն ձեզ՝ այս անկրկնելի և համեղ հյուրասիրության համար։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: