Ելակ՝ իր հյութի մեջ․ համից չի տարբերվում թարմ հատապտղից

Ելակը ձմռան համար պահածոյացնելու հրաշալի տարբերակ է․ հատիկները պահպանում են բնական համն ու բույրը, բացի այդ, քիչ քանակությամբ շաքարավազ է օգտագործվում։

Картинки по запросу Клубника в собственном соку

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 կգ ելակ՝ արդեն մաքրած վիճակում
  • 400գ շաքարավազ

Ինչպես պատրաստել․

  • Մաքրած ելակը լցնում ենք խորը տարայի մեջ։
  • Ելակի վրա լցնում ենք շաքարավազը, բայց չենք խառնում։
  • Ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում։
  • Առավոտյան ելակը և դուրս տված հյութը լցնում ենք ստերիլիզացված բնակաների մեջ։
  • Բանկաները ծածկում ենք կափարիչով և դնում սրբիչով ծածկված կաթսայի մեջ։ Լցնում ենք սառը ջուր, որի մակարդակը բանկաների բարձրությունից 4-5 սմ պակաս է։
  • Ջուրը եռալուց հետո՝ դեռ 5-7 րոպե թողնում ենք կրակի վրա, հանում, փակում և շուռ տալիս։
  • Եթե նկատեք չլուծված շաքարավազ, ապա բանկան զգույշ թափահարեք։

Картинки по запросу Клубника в собственном соку

  • Փակոցները փաթաթում ենք տաք ծածկոցով և թողնում՝ մինչ լիարժեք սառելը։
Like this post? Please share to your friends: